Ամառային դպրոց…

Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը կազմակերպել է ամենահետաքրքիր, ճանաչողական ու զարգացնող, վառ ու գունեղ երկշաբաթյա ամառային դպրոցն արձակուրդների ընթացքում։ Դասընթացի շրջանակներում երեխաները ձեռք կբերեն անգլերեն լեզվի գիտելիքներ, համակարգչային հմտություններ, թիմով աշխատելու կարողություն և ամենակարևորը նոր ընկերներ: Ամառային դպրոցում մեծամասամբ ներգրավված են Արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, ինչպես նաև Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաները:
Հաճելի և զվարճալի պահեր ենք մաղթում ձեզ սիրելի երեխաներ…Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ:


Հավանեք և հետևեք մեզ...