Տեղի ունեցավ «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի դասընթացի II փուլը

Սույն թվականի դեկտեմբերի  15-ին «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում Դարբաս, Գետաթաղ, Աշոտավան և Տոլորս բնակավայրերի համայնքային ակտիվ խմբերի հետ կայացավ 2-րդ հանդիպումը, որի ընթացքում ՀՖՄ փորձագետ Դավիթ Մարգարյանի հետ համայնքային ակտիվ խմբերի անդամները քննարկեցին բնակավայրերի առաջնահերթ համարվող խնդիրների լուծման նախագիծ-առաջարկները: Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը մասնակիցներին ներկայացրեց համայնքի զարգացման ծրագրերը և համայնքի բյուջեն:
«Մասնակցային բյուջետավորում» ծրագիրը իրականացվում է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից, ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Հավանեք և հետևեք մեզ...