Հարգելի այցելու, նախքան գրքի պատվիրելը խնդրում ենք ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին`
Գրադարանից օգտվելու կանոններ
Анна Каренина
Հեղինակ: Լև Տոլստոյ Բաժինը: Ռուս գրողներ Համարը: 19 Լեզուն: Ռուսերեն Պատվիրել
Նկարագրություն:

Լև Նիկոլաևիչ Տոլստոյի շրջապատը Աննա Օբլոնսկայա-Կարենինայի ժամանակակից հասարակությունն է։ Իրական մարդկանց զգացմունքների ու մտքերի ուսումնասիրություններն էլ հիմք են դարձել վեպի կերպարների «կյանքի գեղարվեստական պատկերման» համար։ Տոլստոյի վեպում զուգադիպություններ չկան։ Պատմությունն սկսվում է երկաթուղուց, առանց որի հաղորդակցությունն անհնար կիներ։ Պետերբուրգից Մոսկվա գնալու ճանապարհին իշխանուհի Վռոնսկայան Աննա Կարենինային պատմում է իր որդու՝ Ալեքսեյի մասին։ Աննան Մոսկվա է գնում Դոլլին իր եղբոր՝ Ստիվայի հետ հաշտեցնելու համար, քանի որ բացահայտվել էր վերջինիս սիրային կապը նախկին դաստիարակուհու հետ։ Վռոնսկին դիմավորում է մորը, Ստիվան՝ քրոջը։ Երկաթուղու գծերի վրա՝ գնացքի անիվների տակ, զոհվում է պահակը։