No Image Available

Война и мир. Книга 1, 2

 Հեղինակ: Լև Տոլստոյ  Բաժինը: Ռուս գրողներ  Համարը: 17, 18  Լեզուն: Ռուսերեն More Details
 Նկարագրություն:

Աշխարհի քննադատների կողմից ճանաչված լինելով եվրոպական նոր գրականության լավագույն արձակ ստեղծագործությունը՝ «Պատերազմ և խաղաղություն» վեպն առանձնանում է ոչ միայն իր ընդգրկման ծավալով: Միայն գեղանկարչության մեջ կարելի է գտնել որոշակի զուգահեռներ Պաոլո Վերոնեզեի՝ Վենետիկի Դոժերի պալատում գտնվող հսկայական նկարում, որում նույնպես հարյուրավոր անձինք պատկերված են զարմանալի հստակությամբ ու անհատականությամբ: Վեպում Տոլստոյը պատկերել է հասարակության բոլոր խավերը՝ կայսրերից ու թագավորներից մինչև վերջին զինվորը, բոլոր տարիքները, բոլոր խառնվածքները և ներկայացրել է Ալեքսանդր I-ի թագավորության ողջ տարածքը: Ստեղծագործությունը՝ որպես էպոս, ավելի արժեքավոր է դառնում այն բանի շնորհիվ, որ նրանում հեղինակը ներկայացրել է ռուս ժողովրդի հոգեբանությունը: Տոլստոյը խորաթափանցությամբ պատկերել է ամբոխի տրամադրությունները՝ ինչպես բարձր, այնպես էլ ամենացածր ու գազանային:

Հավանեք և հետևեք մեզ...
fb-share-icon

 Back