Հարգելի այցելու, նախքան գրքի պատվիրելը խնդրում ենք ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին`
Գրադարանից օգտվելու կանոններ
Բռնիր ձեռքս. Ես վախենում եմ
Հեղինակ: Արմեն Նիազյան Բաժինը: Ժամանակակից հայ գրողներ Համարը: 56 Լեզուն: Հայերեն Պատվիրել
Նկարագրություն:

Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը էսսեների, բանաստեղծությունների ու մտորումների ժողովածու է, որի հիմքում ընկած է մարդկային անտարբերությունն իրենից բխող ամենածանր հետևանքներով։ Էսսեները բարձրաձայնում են մերօրյա խնդիրները, ցույց տալիս մարդկանց, որոնք հայտնվել են փակուղում, և նրանց անհրաժեշտ է ձեռք, որից բռնելով կարող են դուրս գալ փակուղուց։ Գիրքը պատմում է մանկատանը մեծացող երեխաների, ձմռան ցրտից սառչող անօթևանի, ապակե իրեր վաճառող ծեր տատիկի, աբորտի գնացող մոր, խմիչքի հետևանքով ընտանիքը քայքայած տղամարդու, ծերանոցում որդու գալստյանը սպասող մեռնող պապիկի մասին։ Հեղինակը պատմվածքներում բազմիցս հիշատակում է նաև աստվածաշնչյան համեմատություններ։ Գրքում տեղ են գտել նաև հեղինակի մտորումներն ու բանաստեղծությունները, որտեղ կա նաև շարք՝ նվիրված ապրիլյան պատերազմին։