Հարգելի այցելու, նախքան գրքի պատվիրելը խնդրում ենք ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին`
Գրադարանից օգտվելու կանոններ
Հարյուր տարվա մենություն
Հեղինակ: Գաբրիել Գարսիա Մարկես Բաժինը: Արտասահմանյան գրականություն Համարը: 101 Լեզուն: Հայերեն Պատվիրել
Նկարագրություն:

Այս ստեղծագործությունը կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերից և լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից է, որը նշվել է որպես իսպաներենով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներենին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ:

Վեպի հերոսներին ճակատագրի կողմից կանխորոշված էր տառապել միայնությունից, որը Բուենդիաների ընտանիքի բնածին անեծքն էր։ Բնակավայրը, որտեղ տեղի են ունենում վեպի գործողությունները՝ Մակոնդոն՝ նույնպես միայնակ և անջատված ամբողջ ժամանակակից աշխարհից, ապրում է՝ սպասելով գնչուներին, ովքեր իրենց հետ բերում են նոր հայտնագործություններ, ապրում է մոռացության մեջ և մշտական ողբերգական իրադարձությունների պայմաններում։