Հարգելի այցելու, նախքան գրքի պատվիրելը խնդրում ենք ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին`
Գրադարանից օգտվելու կանոններ
Սթիվ Ջոբս
Հեղինակ: Ուոլթեր Այզեքսոն Բաժինը: Աշխարհի մեծեր Համարը: 23 Լեզուն: Հայերեն Պատվիրել
Նկարագրություն:

2001 թվականի հոկտեմբերի 23-ին Ջոբսը ներկայացրեց iPod-ը: Ջոբսը սովորականի նման չմոտեցավ սեղանին ու չքաշեց թավշե ծածկոցը։ Փոխարենը ասաց․ «Ի դեպ, այն իմ գրպանում է»։ Ձեռքը տարավ ջինսե տաբատի գրպանն ու հանեց փայլող սպիտակ սարքը:«Այս զարմանալի փոքրիկ սարքը հազար երգ է պարունակում և միևնույն ժամանակ տեղավորվում է գրպանիս մեջ»։ Նորից տեղը դրեց փլեյերը և բուռն ծափահարությունների ներքո արագ հեռացավ բեմից․․․Ոմանք ասում են․ «Տվեք սպառողին այն, ինչ նրանք ուզում են»։ Բայց սա իմ մոտեցումը չէ։ Մեր գործն է հասկանալ, թե նրանք ինչ են ուզելու, մինչ իրենք կասեն այդ մասին: Մարդիկ չգիտեն ինչ են ուզում, քանի դեռ ցույց չես տվել։ Ահա թե ինչու ես երբեք հույսս չեմ դնում շուկայի ուսումնասիրության վրա։ Մեր խնդիրն է կարդալ այն, ինչը դեռ չի գրվել: