Հարգելի այցելու, նախքան գրքի պատվիրելը խնդրում ենք ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին`
Գրադարանից օգտվելու կանոններ
Սուպեր Նռանե
Հեղինակ: Ժասմին Հայրապետյան Բաժինը: Ժամանակակից հայ գրողներ Համարը: 62 Լեզուն: Հայերեն Պատվիրել
Նկարագրություն:

Ես 13 տարեկան եմ, սովորում եմ Անանիա Շիրակացու անվան միջազգային գիտակրթական համալիրում: Ծնունդով Արցախից եմ՛՛Սուպեր Նռանե՛՛ ֆանտաստիկ վիպակի հեղինակն եմ:

Գրքի հերոսուհին, 16-ամյա չքնաղ հայուհին է, ով օժտված է գերբնական ուժով: Նա պայքարում է չարի դեմ, որպեսզի փրկի Հայաստանը: Նրա զենքերը հայկական են՝ ծիրանի կորիզը, նուռը, ծիրանափողը, Արծվագորգը, Նարեկը: Նա գեղեցիկ է և ուժեղ, բայց ունի մի թուլություն՝ սիրահարվել է չարագործների որդուն: Նա մեր սուպեր Նռանեն է, ով երազում է հաղթել, որպեսզի իրեն լքած ծնողները մի օր լսեն իր մասին և ետ վերադառնան: Նա երազում է հաղթել չարին ու պայքարում է իրեն համակած սիրո դեմ: Գաղտնիքներ… անսպասելի իրավիճակներ, ցնցող բացահայտումներ, սեր, տառապանք, հաղթանակ ու պարտություն…. Դուք մեկ շնչով կկարդաք այս գիրքը: Կուրախանաք, կտխրեք, կպայքարեք, ցավից կուչ կգաք ու սիրուց կերջանկանաք Նռանեի հետ: Նռանեն հայ առաջին սուպեր հերոսուհին է, և դուք կարող եք դառնալ նրա ընկերը: