Հարգելի այցելու, նախքան գրքի պատվիրելը խնդրում ենք ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին`
Գրադարանից օգտվելու կանոններ
Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին
Հեղինակ: Ռոբին Շարմա Բաժինը: Արտասահմանյան գրականություն Համարը: 106 Լեզուն: Հայերեն Պատվիրել
Նկարագրություն:

Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից եւ փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:Ի՞նչ է իրական հաջողությունը, եւ ինչպես կարելի է դրան հասնել: Կարելի՞ է ձեռք բերել երջանկություն, որը կախված չլինի մասնագիտական աճից կամ համաշխարհային ճգնաժամերից: Ինչպե՞ս ազատվել վաղվա օրվա մասին մշտական մտահոգությունից եւ հաճույք ստանալ յուրաքանչյուր ապրած օրվանից: Ինչպե՞ս գտնել սեփական կոչումն ու առաքելությունը:Այս բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել աշխարհի շատ երկրներում բեսթսելլեր դարձած այս գրքում: Նախկին միլիոնատեր Ջուլիան Մենթլի հետ Ռոբին Շարման հրավիրում է ընթերցողին զարմանալի մի ուղեվորության դեպի Սիվանա՝ երկիր, որտեղ իրականանում են երազանքները: Գրքում հեղինակը շեշտադրել է այն փաստը, որ հաջողակ բիզնեսում կարեւոր են ոչ միայն առաջնորդի հատկությունները, այլեւ ընտանիքի ու հարազատների մասին հոգ տանելը