Հարգելի այցելու, նախքան գրքի պատվիրելը խնդրում ենք ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին`
Գրադարանից օգտվելու կանոններ
Տասնմեկ րոպե
Հեղինակ: Պաուլո Կոելյո Բաժինը: Արտասահմանյան գրականություն Համարը: 52 Լեզուն: Հայերեն Պատվիրել
Նկարագրություն:

Այս գիրքը պատկանում է հայտնի բրազիլացի գրող, աշխարհահռչակ “Ալքիմիկոս” վեպի հեղինակ Պաուլո Կոելյոյի գրչին: Սա պատմություն է Մարիա անունով մի մարմնավաճառի և նրա երազանքների, հասունացման և սիրո մասին` գեղեցիկ պատմություն, որն սկսվում է հեքիաթի պես և հեքիաթի պես էլ լավ ավարտվում է: 11 ևոպե. այդքան է սովորաբար տևում սեռահարաբերությունը: Բազում տղամարդկանց և կանանց համար դա թմրանյութ է, որը թույլ է տալիս մոռանալ իրենց խնդիրների մասին, ինքնահաստատման միջոց է, մտերմության չբավարարված կարիքի փոխհատուցում կամ ձանձրալի պարտականություն` ամեն ինչ, միայն թե ոչ “մարմնի լեզու, որով խոսում է հոգին”: Ացնելով ամենատարբեր փորձությունների միջով` Մարիան ի վերջո հասկանում է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող է պարգևել միայն իսկական Սերը: