Հարգելի այցելու, նախքան գրքի պատվիրելը խնդրում ենք ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին`
Գրադարանից օգտվելու կանոններ
Զոլավոր գիշերազգեստով տղան
Հեղինակ: Ջոն Բոյն Բաժինը: Արտասահմանյան գրականություն Համարը: 48 Լեզուն: Հայերեն Պատվիրել
Նկարագրություն:

Պատմության գլխավոր հերոսը գերմանացի տղա Բրունոն է, որն իր ընտանիքի հետ անհոգ ապրում էր Բեռլինի` իրենց հինգհարկանի գեղեցիկ տանը: Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Մի անգամ Բրունոն գալիս է տուն և պարզում, որ սպասուհի Մարիան իրերը տեղավորում է ճամպրուկի մեջ, քանի որ հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Օսվենցիմ: Նոր վայրը Բրունոն չէր հավանում, նա կարոտում էր իր ընկերներին, իր տունը, ցանկանում էր խաղալ իր ընկերների հետ, բայց ոչ այդտեղ: Բրունոն գնում է ուսումնասիրելու տարածքը, որ տեսել էր պատուհանից: Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով: Մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ, չգիտես` ինչու, հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ։

Հավանեք և հետևեք մեզ...