Գրադարանից օգտվելու կանոններ
1859 թ. մայիսին Նիկոլայ Պետրովիչ Կիրսանովը՝ քառասունամյա կալվածատերը, իջևանատան բակում սպասում է որդուն Արկադիին, որն ավարտել է համալսարանը և վերադառնում է տուն: Նիկոլայ Պետրովիչը գեներալի որդի է, սակայն նրա զինվորական կարիերան չի կայացել. երիտասարդ ժամանակ կոտրել է ոտքը և կաղ է մնացել: Կինը 1947 թ. մահացել է: Վերջին տարիներին փորձում է վերափոխություններ իրագործել իր կալվածքում: Արկադին գալիս է ընկերոջ հետ: Սա երիտասարդ բժիշկ է՝ տգեղ, ինքնավստահ: Ներկայանում է Եվգենի Վասիլիևիչ Բազարով: Հոր և որդու զրույցները սկզբում չեն ստացվում: Նիկոլայ Պետրովիչին անհանգստացնում է Ֆենեչկան, որի հետ ապրում է և որից արդեն երեխա ունի: