Գրադարանից օգտվելու կանոններ
Լրտեսը
Հեղինակ: Պաուլո Կոելյո Բաժինը: Արտասահմանյան գրականություն Համարը: 53 Լեզուն: Հայերեն ՊատվիրելՊաուլու Կոելյուի «Լրտեսը» կամ «Մատա Հարի. լրտեսը» վեպն իրական փաստերի և իրական կնոջ մասին մի անհավանական և չափազանց գեղեցիկ պատմություն է՝ անհատականի և համամարդկայինի բախումների և շահերի, դժբախտությունների և հաղթանակների մասին: Մատա Հարին հոլադուհի էր: Նա 18 տարեկանում ամուսնանում է իրենից 20 տարով մեծ մի հարբեցողի հետ և տեղափորվում Ճավա՝ Ինդոնեզիա: Այստեղ նա 2 երեխա է ունենում: Վեճեր, հիասթափություններ, որոնցից փախչելու համար Մատան Փարիզ է տեղափոխվում: Այստեղ էլ սկսվում են նրա արկածները, որոնք էլ Կոելյուն վեպ է դարձրել: Մատան սկսում է պորտապար-մերկապար պարել՝ գումար վաստակելու նպատակով: Իսկ Առաջին համաշխարհայինի տարիներին Մատան լրտեսական գործունեությամբ էր զբաղվում: Մի խոսքով, եթե սիրում եք իրական պատմություններ հզոր կանանց մասին, սեր, կիրք, դավաճանություններ, վտանգներ, պարեր, ապա այս գիրքը ձեզ համար է: