No Image Available

Էմիլը Լյոնեբերգայից

 Հեղինակ: Աստրիդ Լինդգրեն  Բաժինը: Արտասահմանյան գրականություն  Համարը: 124  Լեզուն: Հայերեն More Details
 Նկարագրություն:

Ա՛յ հիմա, երբ դու արդեն պատրաստ ես ծանոթանալու Լյոնեբերգացի Էմիլին, երևի քեզ կհետաքրքրի այն փաստը, որ Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում, որտեղ Էմիլը, բնականաբար, հայտնի էր դարձել իր «հերոսություններով», 1907-ի նոյեմբերի 14-ին ծնվել է Աստրիդ Աննա Էմիլիա Էրիկսոնը, ով նույն ինքը՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։
Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները: Դրանց կարող ես ծանոթանալ նաև դու՝ հետևելով Էմիլի անկարգություններին ու հնարամտություններին։

Հավանեք և հետևեք մեզ...
fb-share-icon

 Back