Գրադարանից օգտվելու կանոններ
![](https://sisianaec.am/wp-content/uploads/2024/01/551f3f27f1915b7cc2df34a2394fd892.jpg)
Ծաղրասարյակ սպանելը…
Հեղինակ: Հարփըր Լի Բաժինը: Արտասահմանյան գրականություն Համարը: 146 Լեզուն: Հայերեն ՊատվիրելՎեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Եվ ի վերջո, տող առ տող, վեպի ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է երեք տարվա փորձառության, իսկ դու` ընթերցանությունից ստացած հոգեկան փորձի արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել… թերևս միայն հանրահաշիվ»