Գրադարանից օգտվելու կանոններ
Կոմս Մոնտե Քրիստո․գիրք 1, 2
Հեղինակ: Ալեքսանդր Դյումա Բաժինը: Արտասահմանյան գրականություն Համարը: 97, 98 Լեզուն: Հայերեն ՊատվիրելՀեղինակը պատմում է Էդմոն Դանտեսի՝ «Փարավոն» նավի նավապետի օգնականի մասին, ով երջանիկ է և պատրաստվում է ամուսնանալ իր սիրած աղջկա՝ Մերսեդեսի հետ։ Սակայն նրա երջանկությունը երկար չի տևում։ Էդմոնի թշնամիները, նախանձելով նրան իր հաջողությունների համար, մեղադրում են նրան Բոնապարտիստության մեջ, ինչը այն ժամանակ մեղք էր համարվում, և բանտարկում են նրան ծովի ծոցում գտնվող Իֆ ամրոցում։ Բանտում նրանից բացի կար մի ծերունի, որին համարում են խելագար և ով տարիներ շարունակ օգնում է նրան և սովորեցնում փիլիսոփայություն, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա։ Ծերունին պատմում է նաև իր գանձի մասին, որը թաքցված է Մոնտե Քրիստո կղզում։ Սակայն ծերունին հիվանդանում է, կաթված ստանում և մահանում։ Նրան դնում են մի պարկի մեջ, որպեսզի նետեն ծովը, որը համարում էին այդ ամրոցի գերեզմանատուն։ Դանտեսը այն անցքով, որը փորել էին ինքն ու ծերունին հաղորդակցության համար, մտնում է պարկի մեջ։ Նրան հաջորդ օրը նետում են ծովը առանց հասկանալու, որ պարկի մեջ ոչ թե ծերունու դին է, այլ Էդմոնը։