Դասընթացներ

Մեր դասընթացները նպատակ ունեն օգնելու մարդկանց բացահայտել և զարգացնել իրենց հմտությունները և կարողությունները, աջակցել նրանց զբաղվածության ապահովմանը

Համակարգչային ուսուցում 

Դասընթացները ընդգրկում են Microsoft Windows, MS Word և Excel ծրագրերը, ինչպես օգտվել էլեկտրոնային փոստից և ճիշտ օգտագործել համացանցի հնարավորությունները: Դասընթացը վարում են բարձր որակավորում ունեցող մասնագետները: Դասընթացի ավարտին հանձնելով ավարտական քննություններ, համապատասխան միավորներ հավաքելու դեպքում, ուսումնառուները կստանան հավաստագրեր կամ մասնակցության վկայականներ:

Անգլերեն լեզվի ուսուցում

Մենք առաջարկում ենք դասընթացներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են սովորել կամ բարելավել անգլերենի իմացությունը: Մեր դասընթացները ներառում են առցանց նյութեր, խաղեր և վարժություններ, որոնք կօգնեն բարելավելու քերականությունը, բառապաշարը և առոգանությունը: 46 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացը, որը հիմնված է ժամանակակից գրքերի, տեսա-ձայնային դասանյութերի հիման վրա ընդգրկում է լեզվի բոլոր բաժինները` խոսակցական, լսողական, ընթերցանական, գրավոր, քերականական, բառապաշարային և այլն:

Հաշվապահական հաշվառում

Այս դասընթացը նախատեսված այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ գործնական գիտելիքներ հաշվապահական հաշվառման և ֆինանսների կառավարման ոլորտում: Դասընթացը ներառում է մեծամասամբ իրական գործնական աշխատանքներ փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահության ոլորտից:

Վարսահարդարում

Վարսահարդարման դասընթացները նպատակ ունեն մեր ուսումնառուներին փոխանցել մազերի ժամանակակից կտրվածքների, վարսերի ձեւավորման, գանգրացման, ուղղման եւ գունավորման վերաբերյալ նոր հմտություններ: Մենք համագործակցում ենք բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված ԳԹ գեղեցկության սրահի հետ, որտեղ տեղի և տեղի են ունենում դասընթացները: