Եթե դուք շատ զբաղված եք կամ տարբեր պատճառներով չեք կարող հաճախել մեր դասընթացներին, մենք առաջարկում ենք …

Հեռավար ուսուցում…

Հատուկ Ձեզ համար մենք ստեղծել ենք հեռավար ուսուցման վիրտուալ հարթակ, որտեղ ավանդական տեղեկատվական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են հեռավար ուսուցման ժամանակակից միջոցներ, կրթական թվային գործիքներ, էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ, տեսաֆիլմեր և այլն: 
Դասավանդման բոլոր նյութերը մշակվել են մեր դասընթացավարների կողմից, հատուկ հեռավար ուսուցման համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Հեռավար ուսուցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել http://sisianaec.am/?page_id=284 հղումով՝ նշելով ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ բաժնի դասընթացներից որևէ մեկը, որից հետո եռօրյա ժամկետում դուք կստանաք օգտանուն և գաղտնաբառ, որը թույլ կտա մուտք գործել Moodle վիրտուալ լսարան:

Ուսուցման գործընթացը առավել մանրամասն ներկայացված է տեսահոլովակում: Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ օգտվելով http://sisianaec.am/?page_id=298 հղումից կամ այցելեք Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն: