Բյուջեի նախագծի հանրային լսում

Նոյեմբերի 20-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սիսիանի համայնքի 2020 թվականի ծրագրային բյուջեի նախագծի հանրային լսումը: Մասնակիցների թիվը աննախադեպ շատ էր, ներկա էին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, ավագանու անդամներ: Ներկաների թվում գերակշռում էին Սիսիանի համայնքապետարանի և «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի մասնակիցները: Այս ծրագրի գլխավոր նպատակն է ապահովել բնակիչների ակտիվ մասնակցությունը բյուջեի կառավարման գործընթացներում: Ծրագրում ներառված են 11 բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեից կհատկացվի 2 մլն դրամ՝ առաջնային որևէ խնդրի լուծման նպատակով: Այս և բյուջեին առնչվող այլ հարցեր մանրամասնորեն և հանգամանալից ներկայացվեցին հանրային լսման բանախոսների կողմից:  http://www.sisian.info/news/%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1245-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%A1%D5%BE-%D5%BD%D5%AB%D5%BD%D5%AB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%AB-2020-%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BB%D5%A5%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AC%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8?fbclid=IwAR2VPcbYal0fWmm4Di717B_2pfkP06lsZZ29iroxNU08sPrplGsUT0TwhuE

Հավանեք և հետևեք մեզ...