Այց Սիսիանի ՄԿ կենտրոն․․․

Սույն թվականի հունիսի 3-ին փորձի փոխանակման նպատակով Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն էին այցելել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի անդամները և Ապարանի նորաստեղծ մեծահասակների կրթության կենտրոնի ղեկավարը։

Այցի ընթացքում գործընկեր կառույցների անդամները շրջեցին կենտրոնում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին և դասընթացներին, քննարկեցին հուզող հարցերը և համագործակցության հնարավորությունները։Սիսիանի ՄԿ կենտրոնը պատրաստ է հնարավորությունների սահմանում իր աջակցությունը ցուցաբերել նորաստեղծ կենտրոնին։ Փորձի փոխանակումը արդյունավետ է նոր գաղափարների և նոր հնարավորությունների բացահայտման համար։

DVV International in Armenia«Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամԱպարան համայնքի սոցիալական կենտրոն ՀՈԱԿ

Հավանեք և հետևեք մեզ...