Մեծ ուրախությամբ շարունակում ենք կիսվել «Սիսիանի կանանաց հզորացում» ծրագրի վերջին զարգացումներով

📍Արցախից բռնի տեղահանված, Սիսիան համայնքում բնակվող մեր շահառուները ծրագրի շրջանակներում իրականացված մի շարք դասընթացների արդյունքում մշակեցին և ներկայացրեցին իրենց բիզնես մոդելները։ Առաջինները «Կար ու ձև» և «Վարսահարդարում» դասընթացների մասնակիցներն էին, ովքեր ձգտում են իրենց նոր նախաձեռնությունների իրականացմանը։

✅Դրամաշնորհի շրջանակներում հատկացված գումարներով, ծրագրի շահառու 16 կանանց տրամադրվեց վարսահարդարման և կար ու ձևի պարագաներ, գործիքներ և նյութեր՝ իրենց փոքրիկ բիզնեսը սկսելու նպատակով։ Շուտով նաև կտրամադրենք անհրաժեշտ գործիքները և սարքավորումները մեղվաբուծություն խմբի շահառուներին։

🤝Հաջորդը մեր մենթորական աջակցության մեկնարկն է, որի ընթացքում փորձառու մասնագետները մասնագիտական աջակցություն կտրամադրեն շահառուներին՝ հաջողելու իրենց նախաձեռնություններում։

🥰Հաջողություն մաղթենք մեր սիրելի շահառուներին և անհամբերությամբ սպասենք նրանց հաջողություններին։

Միասին կարող ենք:

🤝Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։

#Կանանցհզորացում#EmpowerHer#CommunityDevelopment#SisianWomenEmpowerment

Հավանեք և հետևեք մեզ...