Դեկտեմբերի 14-ին «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում Ույծ, Շաքի և Աղիտու բնակավայրերի համայնքային ակտիվ խմբերի կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպվեց առաջին դասընթացը:
Նշված բնակավայրերի համայնքային ակտիվ խմբերի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, որի ընթացքում կմշակվեն բնակավայրերում առաջնահերթ համարվող 3 խնդիրների ծրագրային առաջարկները, ինչպես նաև կներկայացվեն համայնքի բյուջեի և զարգացման ծրագրերի մշակման գործընթացները:
«Մասնակցային բյուջետավորում» ծրագիրը իրականացվում է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից, ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Ավարտվեց «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի դասընթացի I փուլը
Հավանեք և հետևեք մեզ...