Մեր կենտրոնի մեղվաբուծության դասընթացն ավարտած ուսումնառուները հոկտեմբերի 21-ին հանձնեցին քննություն՝ ստուգելու իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Նրանք արդեն գիտեն ինչպես հիմնել սեփական մեղվանոցը կամ զարգացնել մեղվաբուծական տնտեսությունը, քանի որ դասընթացի ընթացքում ծանոթացել են մեղվաբուծության հիմնական սկզբունքներին ու կանոններին, մեղուների կենսաբանական առանձնահատկություններին, հիվանդություններին, կերակրման նրբություններին ու մեղվաբերքի տեսակներին։
Մենք կարևորում ենք մեր ուսումնառուների անհատական զարգացումը, միացե՛ք դասընթացներին նաև դուք՝ գրանցվելով հետևալ հղմամբ․ https://rb.gy/z1jlaw
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։