Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը  «Սիսիան Կերամիքս»-ի հետ նախաձեռնում է խեցեգործության (կավագործության) աննախադեպ դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել և ինչու ոչ նաև վաստակել, տիրապետելով այս ավանդական հայկական արհեստի նրբություններին: 
 Դասընթացը կիրականացնեն «Սիսիան Կերամիքս»-ի ղեկավար, փորձառու վարպետ Վահագն Համբարձումյանը և իր թիմի մասնագետները:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
 Եթե դուք ցանկանում եք սեփական ձեռքերով արարել բազմապիսի խեցե իրեր, տիրապետել կավագործության գաղտնիքներին և ձեռք բերել նոր մասնագիտություն, գրանցվեք հետևյալ հղմամբ՝  
http://sisianaec.am/?page_id=284 
 Կամ այցելեք Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն հեռ. 2-40-20
 Հեռ. 093615661 Վահագն Համբարձումյան




