Ակումբի անդամները 4 խմբերով մշակել և իրականացնում են կանանց տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր։
Խումբ #2 «Էկո-արտադրանք»
Այս նախաձեռնությունը մշակած խմբի անդամները «Սովորեցրու’ և սովորի’ր» սկզբունքով, արտադրանքի պատրաստման, փաթեթավորման և ներկայացման իրենց կարողություններն ու հմտությունները փոխանցեցին խմբի մյուս անդամներին` հետևյալ կարճաժամկետ դասընթացների միջոցով․
Աշխատանք գիպսի հետ
Ասեղնագործություն
Հելունագործություն
Կար ու ձև
Ակումբի կանայք նախատեսում են պատրաստել տարբեր հելունագործ աշխատանքներ, ասեղնագործ խոհանոցային սրբիչներ և մանկական շապիկներ, նկարազարդ էկո-պայուսակներ, գիպսե ծաղկամաններ՝ բնական ծաղիկներով։
Հաջող ընթացք ենք մաղթում այս նախաձեռնությանը ևս!!!
Միասին կարող ենք… Շարունակելի․․․
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։