Ակումբի անդամները 4 խմբերով մշակել և իրականացնում են կանանց տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր։
Խումբ #3 «Չրի և թխվածքաբլիթների արտադրություն»
Իսկ այս նախաձեռնությունը մշակած խմբի անդամները նախատեսում են պատրաստել նկարազարդ, գեղեցիկ թխվածքաբլիթներ ու տարբեր չրատեսակներ։ Պատրաստի արտադրանքը նրանք պիտակավորելու են արևի տեսքով հելունագործ գեղեցիկ աշխատանքներով։ Կիրառելով «Սովորեցրու’ և սովորի’ր» սկզբունքը՝ արտադրանքի պատրաստման, փաթեթավորման և ներկայացման իրենց հմտությունները ակումբի կանայք խմբի մյուս անդամներին փոխանցեցին երկօրյա հետևյալ դասընթացների միջոցով․ չրերի պատրաստում, թխվածքաբլիթների ձևավորում, հելունագործություն։
Մաղթում ենք հաջողություն!!!
Միասին կարող ենք… Շարունակելի․․․
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։