Ակումբի անդամները 4 խմբերով մշակել և իրականացնում են կանանց տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր։
Խումբ #3 «Սնկաբուծություն»
Իսկ այս նախաձեռնությունը մշակած խմբի անդամները նախատեսում են հիմնել սնկարան, աճեցնել շամպինյոն տեսակի սունկ և տեղում կազմակերպել դրա իրացումը։ Առաջին փուլում ակումբի կանայք մասնակցեցին «Սնկաբուծություն» թեմայով երկօրյա դասընթացին, որի ընթացքում ծանոթացան շամպինյոնի տեսակներին, կենսաբանական առանձնահատկություններին, աճեցման եղանակներին և արտադրական ցիկլին:
Հաջող ընթացք ենք մաղթում այս նախաձեռնությանը ևս․․․
Միասին կարող ենք…
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։