«Սիսիանի մեծահասակների կրթական կենտրոն»-ում մեկնարկում է նոր նախաձեռնություն «Անձնային զարգացում» խորագրով դասընթացաշարը, որին կարող են մասնակցել 21-րդ դարի համար անհրաժեշտ հմտություններով և անձնային որակների զարգացմամբ հետաքրքրված անձինք։
Համավարակի պատճառով դասընթացը անցկացվելու է Moodle հարթակում, Zoom հավելվածի միջոցով: Ցանկացողները կարող են գրանցվել մեր դասընթացներին առցանց գրանցման գործիքով http://sisianaec.am/?page_id=284 կամ այցելել Մեծահասակների կրթության կենտրոն:
Սիրով սպասում ենք Ձեզ