«Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի «Պիկնիկ» միջոցառումը…

Ուրախ ենք կիսվելու «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի հերթական նորություններով․․․․․Հուլիսի 12-ին տեղի ունեցավ «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի «Պիկնիկ» միջոցառումը, որի նպատակն էր համախմբել «Կանայք հանուն Սիսիանի» նոր ձևավորված ակումբի անդամներին ընդհանուր գաղափարների և նախաձեռնությունների շուրջ՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։

📌Միջոցառման սկզբում ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննեսյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, իրականացված միջոցառումները և ամփոփեց ձեռքբերումները և հետագա անելիքները։

📌Միջոցառման երկրորդ հատվածում «Կանայք հանուն Սիսիանի» ակումբի խորհրդի անդամները ներկայացրեցին ակումբի անդամների կողմից մշակված ծրագրերը, որոնք չնայած որ բազմազան էին, բայց բոլորն էլ ուղղված էին հանուն համայնքի և նրա զարգացմանը։

📍Դե իսկ Արցախից բռնի տեղահանված, Սիսիան համայնքում բնակվող մեր շահառուների ելույթները ևս մեկ անգամ ոգեշնչեցին բոլորին, որ ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նրանք պատրաստ են հանդես գալ նոր գաղափարներով և փոքրիկ ներդրում ունենալ համայնքի զարգացման գործում։ 🥰 Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակի ղեկավար Ջեն ՄքԷնդրյուն և դեսպանության ծրագրերի համակարգման մասնագետ Լիանա Սահակյանը։ Նրանք իրենց ելույթում նշեցին, որ առաջնորդության այս ծրագիրը համախմբել է շնորհաշատ կանանց՝ զինելու անհրաժեշտ հմտություններով և վստահությամբ, որպեսզի նրանք կարողանան հաջող գործունեություն ծավալել բնակություն հաստատած իրենց համայնքներում։Միջոցառումը նաև լի էր համեղ սննդով, ջերմ ժպիտներով և նոր ծանոթություններով։ Մեր սիրելի շահառուների շնորհիվ այն վերածվեց իրական տոնի:

🤝Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։

#Կանանցհզորացում#EmpowerHer#CommunityDevelopment#SisianWomenEmpowerment#Picnic#Fun

Հավանեք և հետևեք մեզ...