Վարսահարդարումը աշխատաշուկայում շարունակում է լինել ամենապահանջված մասնագիտությունը․․․

🥰Մեր կենտրոնում ավարտվեց ևս մի դասընթաց, որի արդյունքում 17 ուսումնառուներ այսուհետ կունենան լրացուցիչ եկամտի աղբյուր։Դասընթացի մասնակիցները տեղացի և Արցախից տեղահանված կանայք էին, ովքեր ոգևորված և պատրաստակամ մասնակցում էին դասընթացներին։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները որպես փոքրիկ աջակցություն կենտրոնի կողմից ստացան վարսահարդարման պարագաներ։ Կենտրոնն ապահովեց բոլոր անհրաժեշտ պարագաները և սարքավորումները ուսուցման պրոցեսն ավելի արդյունավետ և հաճելի դարձնելու համար, իսկ մեր փորձառու մասնագետը կիսվեց իր մասնագիտական փորձով։

🤝 Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։

Հավանեք և հետևեք մեզ...