Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնում ավարտվեց «Ֆինանսական գրագիտություն» թեմայով քառօրյա դասընթացը, որի մասնակիցներն արդեն ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ ֆինանսական հարցերում վստահ քայլեր կատարելու համար: Ստացած գիտելիքները կօգնեն նրանց ավելի արդյունավետ կառավարել սեփական բյուջեն, կատարել իմաստավորված ներդրումներ, կայացնել խելամիտ ֆինանսական որոշումներ, ստեղծել գրագետ փոխհարաբերություններ ֆինանսական ոլորտի կազմակերպությունների հետ։
Շնորհավորում ենք բոլորին և ցանկանում ֆինանսական հաջողություններ:
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ: