Ձեր նպատակներին հասնելու համար ժամանակի կառավարման խնդի՞ր ունեք: Զգում եք, որ օրվա ժամանակը բավարար չէ՞։
Միացե՛ք մեր «Ժամանակի կառավարում և նպատակների սահմանում» թեմայով սեմինար-հանդիպմանը։ Միասին կսովորենք՝ առաջնահերթություն տալ այն ամենին, ինչն իսկապես կարևոր է, կենտրոնանալ անհրաժեշտ աշխատանքի վրա և շեղումներ թույլ չտալ, պարզ քայլեր՝ պահի արժեքը գիտակցելու և նպատակներն իրականություն դարձնելու համար։
Վերահսկե՛ք ձեր ժամանակը և կառուցե՛ք ձեր պատկերացրած ապագան։Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մասնակցությունը խրախուսվում է։
Մեկնարկը՝ 10․12․2024թ․
Տևողութունը՝ 1 օր
Ժամը՝ 15։00
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։