Մեծահասակների կրթության կենտրոնում մշտապես կարևորվում է նախակրթարանների մանկավարժական աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացումը։
Դասընթացի շրջանակներում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ ծնողավարության գործընթացի հոգեբանական առանձնահատկությունները, ռիսկերը, ծնողավարության արդյունավետ ռազմավարությունները, որոնք գործնականորեն կիրառվեցին վարժանքների և դերային խաղերի միջոցով։
Մասնակիցների ակտիվ հարցերն ու մեկնաբանությունները այս կարևոր ու արդիական դասընթացն էլ ավելի արդյունավետ և անմիջական դարձրին։
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ:
Sisian Adult education center consistently prioritizes the development of preschool teaching staff’ skills and capacities.
Within the framework of the module, a number of important topics were discussed, such as psychological characteristics of parenting, risks and effective parenting strategies, which were practically applied through exercises and role-games.
The active questions and comments from the participants made this important and timely workshop even more effective and frank.
The project is implemented with the financial support of DVV International in Armenia





