Ակումբի անդամները 4 խմբերով մշակել և իրականացնում են կանանց տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր։
Խումբ #1 «Կարի արտադրամաս»
Այս նախաձեռնության շրջանակներում ակումբի կանայք նախատեսում են հիմնել անկողնային պարագաների, սրբիչների, գոգնոցների, էկո-պայուսակների և այլ ապրանքատեսակների կարի արտադրություն։
Առաջին փուլում «Սովորեցրու’ և սովորի’ր» սկզբունքով, նախաձեռնությունը մշակած խմբի անդամները, «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ, «Կար ու ձև» և «Նկարչություն» թեմաներով կարճաժամկետ դասընթացների միջոցով արտադրանքի պատրաստման, փաթեթավորման և ներկայացման իրենց կարողությունները և հմտությունները փոխանցեցին խմբի մյուս անդամներին։
Հաջողություն ենք մաղթում նախաձեռնությանը!!!
Միասին կարող ենք…
Շարունակելի․․․
Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։