Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ համագործակցության շրջանակներում մարտի 27-ին և 28-ին մասնաճյուղի Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայում կազմակերպվեց Չանախ և Սուլուգունի պանրի պատրաստման տեխնոլոգիա թեմայով գործնական դասընթաց: Դասընթացավարը մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ Վերգինե Ավագյանն էր: Տիկին Ավագյանը հատկացված ժամանակի ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն առավելագույնս փոխանցեց դասընթացի մասնակիցներին:Մասնակիցները իրենց իսկ ձեռքով պատրաստեցին և համտեսեցին պանրատեսակները։Շնորհակալություն ՀԱԱՀ-ին համագործակցության համար։Դասընթացը իրականացվեց Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի կողմից Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ-ի ֆինանսական աջակցությամբ «Համագործակցություն Գերազանցության կենտրոնների հետ» բաղադրիչի շրջանակներում։
![](http://sisianaec.am/wp-content/uploads/2023/04/338018246_542996377939105_2572293373657406665_n-1024x683.jpg)
![](https://sisianaec.am/wp-content/uploads/2023/04/338743705_935206491164826_286575601649629248_n-1024x683.jpg)