Դե ինչ, ավարտվեց Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Հմտությունների ցուցահանդես» միջոցառումը, որը կրում էր «Միասին կարող ենք» կարգախոսը։ Սիսիան համանքի և ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 50 կանայք ծրագրի շրջանակներոում ձեռք բերած գիտելիքների և մասնագիտական հմտությունների շնորհիվ նոր ձեռքբերումներ ունեն։ Այս գեղեցիկ միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց կանանց նախաձեռնող լինելու կարևորությունը։
Շնորհակալ ենք միջոցառման մասնակիցներին ու բոլոր գործընկերներին մեր կողքին լինելու համար:
Եվ իհարկե, հատուկ շնորհակալություն ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի մեր գործընկերներին միջոցառմանը մասնակցելու և մշտական աջակցության համար։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։