2021 թ.-ի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրոյի տարածաշրջանային համակարգող տիկին Ռենե Լավիերին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պաշտոնյա տիկին Քրիստինա Հանսելը, ՀՀ-ում ՄԱԿ-ՓԳՀ ներկայացուցիչ Աննա Կարին Օստը, ՄԱԿ-ՓԳՀ միջազգային աշխատակից Ռասել Ֆրեյզերը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու տիկին Անահիտ Հայրապետյանը այցելեցին Սիսիանի «Մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ:Ներկայացուցիչները հանդիպիպեցին #Արցախից#տեղահանված և Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի դասընթացներին մասնակցող տեղահանվածների հետ, տեղում ծանոթացան առկա խնդիրներին։ Հանդիպման ավարտին ցուցադրվեց «Կրթությունը վաղվա երաշխիքն է» ծրագրի շրջանակում նկարահանված ֆիլմը, որին ակտիվ մասնակցում էին Արցախից տեղահանվածները:Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնը իր երախտագիտությունն է հայտնում ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակին UNHCR Armenia և Armenian Red Cross Society համագործակցության և աջակցության համար, որը կնպաստի իրագործել բազում ծրագրեր ի նպաստ մեր բնակչությանը:
Համագործակցություն ի նպաստ մեր բնակչության
Հավանեք և հետևեք մեզ...