Հանդիպում շահառուների հետ…

📍Հունիսի 20-ին Սիսիանի ՄԿ կենտրոնում «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում շահառուների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կանայք հանուն Սիսիանի» կանանց ակումբ հիմնելու հետ կապված հարցեր։

Ներկաները կիսվեցին իրենց գաղափարներով և հանդես եկան մի շարք առաջարկներով։ Ծրագրի շահառուների կողմից առաջարկվեց ստեղծել հինգ անդամներից բաղկացած խորհուրդ, որը կհամակարգի «Կանայք հանուն Սիսիանի» կանանց ակումբի հետագա գործունեությունը։ Կենտրոնի տնօրեն՝ Կարեն Հովհաննեսյանը առաջարկեց խորհրդի կազմը ձևավորելու նպատակով առաջադրել թեկնածուներ։

Հանդիպման մասնակիցների կողմից բաց քվեարկության արդյունքում ընտրվեց «Կանայք հանուն Սիսիանի» խորհրդի կազմը։

👍Այս հանդիպումը հրաշալի հնարավորություն էր ծրագրի շահառուներին ևս մեկ անգամ միավորելու մեկ հարթակում և քննարկելու ընդհանուր հետաքրքրության թեմաները։Հաջողություն մաղթենք խորհրդի անդամներին և հետևենք հետագա զարգացումներին․․․

Միասին կարող ենք:

🤝Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։

#Կանանցհզորացում#EmpowerHer#CommunityDevelopment#SisianWomenEmpowerment

Հավանեք և հետևեք մեզ...