Ինչպե՞ս կառուցել վստահելի հարաբերություններ երեխայի հետ
Ինչպե՞ս ճանաչել ու կառավարել հույզերը ծնող-երեխա փոխհարաբերություններում
Ի՞նչ անել, որ երեխան երջանիկ մեծանա, հավատա իր ուժերին
Ինչպե՞ս չսխալվել երեխային դաստիարակելու բարդ առաքելության մեջ։
Այս հարցերին պատասխաններ գտնելու համար հրավիրում ենք ձեզ մասնակցելու Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնում հաջորդ շաբաթ մեկնարկող “Ծնողավարություն” թեմայով ԱՆՎՃԱՐ դասընթացին, որի նպատակն է զարգացնել մասնակիցների ծնողավարման գիտելիքներն ու հմտությունները:
Դասընթացին մասնակցելու և այլ մանրամասների համար գրե՛ք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ դրե՛ք + նշանը մեկնաբանությունների բաժնում։
Մեկնարկը՝ 19․11․2024թ.
Տևողութունը՝ 3 օր
Ժամը՝ 16։30
Միացե՛ք մեզ, միասին կատարելագործենք ծնողավարման մեր կարողությունները։Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։