Ամփոփենք նախորդ շաբաթը!!!

Նոյեմբերի 22-ին «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից «Կանայք հանուն Սիսիանի» ակումբի անդամների (ներառյալ Արցախից տեղահանված և մեր համայնքում բնակություն հաստատած կանանց) համար կազմակերպվեց ուսումնաճանաչողական այց Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գտնվող Chir’s House/Չրի տուն ագրոտուրիզմի կենտրոն, որը զբաղվում է տարբեր չորամրգերի, քաղցր չրային սուջուխի, օրգանական ելակի, մեղրի արտադրութամբ։ Այցն անչափ հետաքրքիր և ուսուցողական էր․ մասնակիցները հնարավորութուն ունեցան շրջելու արտադրամասի տարածքում, տեղում ծանոթանալու չրերի արտադրության առանձնահատկություններին ու տեխնոլոգիաներին, գործընթացի նրբություններին ու դժվարություններին։ Ակումբի անդամները մասնակցեցին խնձորի չրի պատրաստաման վարպետաց դասին՝ կեղևահանելելով ու կտրատելով միրգը, ինչպես նաև վայելեցին Չրի տան խոհանոցի համեղ ուտեստները, համտեսեցին ելակ ու տարբեր չրեր։

Շնորհակալ ենք Chir’s House / Չրի Տուն ընկերության բոլոր աշխատակիցներին համագործակցության, ջերմ ընդունելության ու հագեցած օրվա համար։

Ծրագիրն իրականացվում է DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ։

Հավանեք և հետևեք մեզ...