🌿

Մեկնարկել է Որոտան գետի էկոհամակարգի վերականգնման ծրագիրը

Ուրախ ենք կիսվել կարևոր նախաձեռնության մեկնարկով․

Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի մեծ աջակցության, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի և Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի կարևոր համաներդրման ու համագործակցության շնորհիվ մեկնարկում է «Որոտան գետի էկոհամակարգի վերականգնում» ծրագիրը։

Նախաձեռնությունը միտված է՝

✔️ Որոտան գետի ջրային էկոհամակարգի վերականգնմանը

✔️ Ջրի որակի բարելավմանը

✔️ Համայնքի կլիմայական և բնապահպանական դիմակայունության ամրապնդմանը

✔️ Երիտասարդների և բնակչության էկոլոգիական գիտելիքների բարձրացմանը

📄 Հ․ Հովնանյան հիմնադրամի հետ պայմանագրի ստորագրմանը հաջորդեց Սիսիանի համայնքապետարանի և Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի միջև համագործակցության հուշագրի կնքումը՝ ստեղծելով ծրագրի իրականացման ինստիտուցիոնալ հիմքը։

📌 Մանրամասները՝ շուտով

Հավանեք և հետևեք մեզ...
fb-share-icon