«Սոցիալական տաքսի» ծառայության վերապատրաստում

Սիսիանի ՄԿ կենտրոնում կազմակերպվեց՝ Սիսիանի համայնքապետարանի «Սոցիալական տաքսի» ծառայությունը մատուցող անձնակազմի վերապատրաստում։

Դասընթացի նպատակն էր բարելավել համայնքային «Սոցիալական տաքսի» ծառայությունը մատուցող անձնակազմի կարողությունները, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի խմբերի անձանց անվտանգ և ապահով փոխադրումները կազմակերպելու նպատակով։

4-օրյա դաընթացի ընթացքում մասնակիցները ի թիվս շահառուների հետ հաղորդակցության և սպասարկման հարցերի, ուսումնասիրեցին նաև՝

✅«Սոցիալական տաքսի» ծառայություն իրականացնելու ընթացքում հնարավոր խնդիրների և դժվարությունները

✅Աշխատանքային պարտականությունները

✅Սոցիալական տաքսի ծառայություն մատուցող աշխատողներին ներկայացվող պահանջները

✅Առաջին օգնության հիմունքները

✅Ո՞վ է ծրագրի շահառուն և ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ գրանցման համար։

Վերապատրաստումը իրականացվեց DVV International in Armenia-ի ֆինանսական աջակցությամբ, որը մեծ ներդրում է նոր, որակյալ համայնքային ծառայություն կազմակերպելու գործում։

——————

In Sisian AE center was held a training for “Social Taxi” service staff of Sisian Municipality.

The training aimed to improve the skills of community “Social Taxi” service staff organizing safe transportation for people with disabilities and other vulnerable groups.

During the 4-day course, among the issues of communication and service with the beneficiaries, participants also explored:

✅Potential problems and difficulties during the implementation of the “Social Taxi” service

✅Job responsibilities

✅Requirements presented to the employees providing the “Social Taxi” service

✅First aid basics

✅Who is the beneficiary of the program and what kind of documents are required for registration

The training was implemented with the financial support of DVV International in Armenia, which is a great contribution organizing a new, high-quality community service.

Հավանեք և հետևեք մեզ...
fb-share-icon