Մարտի 14-ին Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնում 2019թ. առաջին քննությունն էր՝ հագեցված ու հետաքրքիր միջոցառումներից մեկը կենտրոնում: Ուսումնառուները «Համակարգչային ուսուցում» դասընթացի մասնակիցներն էին, ովքեր հաջողությամբ կատարեցին իրենց տրված առաջադրանքները: Քննությանը մասնակցում էր կենտրոնի տնօրեն Կարեն Հովհաննեսյանը: Քննության ավարտին քննարկվեցին ուսումնառուներին հետաքրքրող հարցերը, շնորհավորանքներ փոխանցեցին միմյանց դասընթացն ավարտելու կապակցությամբ: Միջոցառումն ավարտվեց ոսումնառու Ռազմիկ Նիկոլյանի առաջարկած խաղով, որն է՛լ ավելի ամրապնդեց արդեն իսկ ստեղծված ջերմ ընկերությունը: Հաջողություն ձեզ, սիրելի՛ ուսումնառուներ:
«Համակարգչային ուսուցում» դասընթացի քննությունը
Հավանեք և հետևեք մեզ...