Բացահայտեք ձեր ապագան մեզ հետ

Մեծահասակների կրթություն նշանակում է ֆորմալ կամ այլ տիպի ուսումնառության շարունակական գործընթացների ամբողջություն, որի միջոցով տվյալ հասարակության կողմից մեծահասակ համարվող մարդիկ զարգացնում են իրենց կարողությունները, հարստացնում են իրենց գիտելիքները, կատարելագործում են տեխնիկական կամ մասնագիտական որակավորումները, կամ փոխում են մասնագիտական ուղղվածությունը՝ իրենց սեփական կամ տվյալ հասարակության կարիքներին համապատասխան:

Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի նպատակն է ստեղծել  կրթության նոր հնարավորություններ Սիսիան բազմաբնակավայր համայնքի 14 և ավելի բարձր տարիք ունեցող բնակիչների համար: Մատուցել ծառայություններ ուղղված մարդկանց գիտելիքների, կարողությունների և ունակությունների զարգացմանը: 2014 թվականից կենտրոնը մատուցում է ժամանակակից ծառայություններ մեծահասակների կրթության ոլորտում և հանդիսանում է գործատուների, աշխատանք փնտրողների և աշխատաշուկայի արդյունավետ հաղորդակցության, համագործակցության կապող օղակը:   Կենտրոնը իր գործունեությամբ ոչ միայն նպաստում է  մրցունակ աշխատուժի ձևավորմանը, այլ նաև խթանում է նորարական գաղափարների իրականացման և աշխատատեղերի ստեղծման նախաձեռնությունները:


Հավանեք և հետևեք մեզ...

Նորություններ

Հետևեք կենտրոնի նորություններին և սկսվող դասընթացների մասին մեր հայտարարություններին: Մենք սիրով սպասում ենք բոլորիդ: Հավանեք և հետևեք մեզ…