Բարելավում ենք անգլերենի գիտելիքները

Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը  վերսկսում է «անգլերեն լեզվի» դասընթացի նոր խմբերի համալրման փուլը: Դասընթացը նախատեսված է աշխատող մարդկանց համար, ովքեր զբաղված են աշխատանքային ժամերին, սակայն ցանկանում են սովորել անգլերեն կամ զարգացնել անգլերենի հմտություններն ու հարստացնել գիտելիքները: Դասընթացները կազմակերպվում են առանց տնային հանձնարարության՝ մեր կողմից հատուկ մշակված մեթոդով: Դասապրոցեսի ընթացքում բացատրվում, ամրապնդվում են տեսական գիտելիքները, կատարվում ու ստուգվում են գործնական առաջադրանքները, զարգացվում են լսողական ու խոսակցական հմտությունները, այսպիսով՝ դասընթացի մասնակիցներին ազատելով հավելյալ ծանրաբեռնվածությունից: Ուսումնական ծրագիրը կազմված է ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան նյութերով, մեթոդներով  և սարքավորումներով։
Ցանկացողները կարող են դիմել Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն, որը գտնվում է Չարենցի 5 հասցեում, հեռ. 2-40-20, 094336885
Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի գործունեությանը կարող եք ծանոթանալ նաև մեր պաշտոնական կայքում` www.sisianaec.am

Հավանեք և հետևեք մեզ...