Հանդիպում «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում (EPIC)» ծրագրի շրջանակներում

Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում (EPIC)» ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանդիպում Սիսիան բազմաբնակավայր համայնքում բնակվող Արցախից տեղահանված կանանց և երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում նրանց ներկայացվեց ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունները և հետագա անելիքները։ Մասնակիցները հնարավորություն կունենան ինչպես ձեռք բերել նոր գիտելիքներ՝ մասնակցելով «Համակարգչային ուսուցում» և «Վարսահարդարում» դասընթացներին, այնպես էլ փոխանցել իրենց փորձառությունը և հմտությունները համայնքի բնակիչներին։ Համայնքային կյանքում առավել ակտիվ ներգրավվածություն ունենալու նպատակով մասնակիցները խորհրդատվություն կստանան տարբեր ոլորտների մասնագետներից, կհանդիպեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու իրենց հուզող հարցերը։Հանդիպումը իրականացվել է «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում (EPIC)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ: DVV International in Armenia

Հավանեք և հետևեք մեզ...