Միացե՛ք մեր դրամահավաքի արշավին

«Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամը GlobalGiving ֆոնդահայթայթման հարթակի միջոցով սկսում է դրամահավաքի արշավ Սյունիքի մարզի Հացավան բնակավայրում «Աշխատանքի հեռանկարների ընդլայնում բնակավայրի 50 մայրերի համար» ծրագրի իրականացման նպատակով:Ծրագրի իրականցման արդյունքում Հացավան բնակավայրը կունենա հարմարավետ ու անվտանգ մանկական խաղահրապարակ, իսկ երեխաների մայրերը այլևս չեն անհանգստանա նրանց անվտանգության համար և կունենան ժամանակ ու հնարավորություն փնտրելու աշխատանք, ստեղծելու եկամուտներ և բարելավելու իրենց կյանքի որակը: Դրամահավաքի արշավը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 5000 ԱՄՆ դոլար:Միացե՛ք մեր դրամահավաքին հիմա՝ անցնելով հետևյալ հղմամբ. https://goto.gg/48584

Հավանեք և հետևեք մեզ...