Ուսումնաճանաչողական այց Շամբ ՀԷԿ

Մայիսի 2-ին մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվության արդյունավետության բարձրացման նպատակով ԳՈՒՄ ՀԿ-ի, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի և Սիսիանի Պետական քոլեջի համագործակցությամբ կազմակերպվեց քոլեջի մի խումբ ուսանողների ուսումնաճանաչողական այցը  Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ միջազգային ընկերության Շամբի հիդրոէլեկտրակայան:

Մինչև ձեռնարկության տարածք մտնելը ուսանողները դիտեցին Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադի մասին պատմող փոքրիկ ֆիլմ և ծանոթացան էլեկտրակայանի տարածքում գտվելու անվտանգության կանոններին: Այնուհետև նրանց տրամադրվեց համապատասխան արտահագուստ և Շամբ ՀԷԿ-ի ղեկավար Ռուբիկ Ստեփանյանի ու Տեխնիկական անվտանգության և քաղաքացիական պաշտպանության պատասխանատու Սևակ Սուրենյանի ուղեկցությամբ ուսանողները ներս մտան:  ՀԷԿ-ի աշխատակիցները ուսանողներին ծանոթացրեցին հիդրոէլեկտրակայանի շենքում տեղադրված 171 000 կՎտ ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատների ամբողջովին ավտոմատացված աշխատանքների սկզբունքներին և էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքի ծավալներին։

Հավանեք և հետևեք մեզ...