«Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում ՍՄԿ կենտրոնում հունվարից մեկնարկել են «Կար ու ձև» և «Վարսահարդարում» թեմայով դասընթացները։ 💇♀️✂️

Այս փուլում ծրագրի մասնակիցները արցախից տեղահանված կանայք են, ովքեր բնակվում են Սիսիան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում։ Դասընթացների արդյունքում մասնակից կանայք հնարավորություն կունենան ձեռք բերել նոր հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար։Վստահ ենք, որ այս մասնագիտական դասընթացները ոչ միայն կբարձրացնեն նրանց կարողությունները, այլև կօգնեն ակտիվ ներգրավվել համայնքային կյանքում բացելով դռներ նոր հնարավորությունների համար:Ուրախ ենք արձանագրել, որ ծրագրի շահառու կանայք պարտաճանաչ և հաճույքով են մասնակցում բոլոր դասերին։ Հետևեք թարմացումներին և հաջողության պատմություններին։Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։Միասին կարող ենք: 🌈✨#ՀամայնքիԶարգացում#Կանանցհզորացում#EmpowerHer#SkillBuilding#CommunityDevelopment#SisianWomenEmpowerment

Հավանեք և հետևեք մեզ...