🌟 Ծրագիրը միավորեց ապագա կին առաջնորդներին․․․🌟

📌 Մարտի 2-ին և 3-ին «Սիսիանի կանանց հզորացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկօրյա աշխատարանը՝ «Կանանց իրավունքներ» և «Կինը և բիզնեսը» թեմաներով։

🚺📍 Առաջին օրը հյուրընկալել էինք «Սոսե» կանանց հիմնահարցեր ՀԿ նախագահ Լիանա Սահակյանին, ով մասնակիցների հետ քննարկեց գենդերային կարծրատիպերն ու խտրականության դրսևորման ձևերը, կնոջ դերը ընտանիքում և հասարակության մեջ, կիսվեց կազմակերպության փորձով և կարևոր խորհուրդներով՝ քաղաքականության մեջ որպես կին չթիրախավորվելու և առավել հաստատուն քայլերով առաջընթաց ապահովելու համար։

💼📍 Դասընթացի երկրորդ օրը իր արժեքավոր փորձով, ինչպես նաև կարևոր հմտություններով և հաջողության իր բաղադրատոմսով կիսվեց ինչպես բիզնես ոլորտում, այնպես էլ հասարակական գործունեությամբ հաջողությունների հասած Հասմիկ Ազոյանը։ Մասնակիցները քննարկեցին բիզնես ոլորտում կանանց ներգրավման հիմնական խոչընդոտները, կարևորելով դրանց հաղթահարմանն ուղղված կամքը և ամենօրյա աշխատանքը։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բանախոսներին և ներկաներին․․․ 💪

#ԿանանցԻրավունքներ#ԿանայքԲիզնեսում#Recap#Empowerment#GenderEquality

Հավանեք և հետևեք մեզ...